211652_close_icon
views-count943 դիտում article-date 13:34 19-12-2014

«Բարսելոնա»-ն մտադիր է հրաժեշտի խաղ անցկացնել Պույոլի համար

«Բարսելոնա»-ն մտադիր է հրաժեշտի հանդիպում անցկացնել թիմի նախկին պաշտպան Կարլես Պույոլի համար, ով իր կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի վերջում: Միջոցառումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում, սակայն անցկացման ամսաթիվը դեռ հստակեցված չէ: «Ակնհայտ է, որ Պույոլը արժանի է հրաժեշտի հանդիպմանը: Նա մեր ակումբի մեծագույն խաղացողներից մեկն է: Մենք արդեն քննարկել են խաղի անցկացման հնարավորությունը, սակայն դեռ չենք կողմոնորոշվել ամսաթվի վերաբերյալ»,- «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ Պույոլը հանդիսանում է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան դպրոցի սան, և թիմի առաջին կազմում հանդես է եկել 1999 թվականից: Կատալոնյան թիմի հետ 36-ամյա նախկին ֆուտբոլիստը 6 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել, 3 անգամ իսպանիայի գավաթակիր և 3 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Պույոլը նաև հանդիսանում է Իսպանիայի 5-ակի սուպերգավաթակիր և Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն: Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր