211652_close_icon
views-count791 դիտում article-date 11:47 19-12-2014

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

Դեկտեմբերի 21-ին Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։ Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։

Նմանատիպ նյութեր