Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին քաղաքական դաշտ է մտնում
Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեթ Օզալը, քաղաքական կուսակցություն է ստեղծել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Կուսակցությունը ստացել է «ANA Parti» անվանումը,իսկ նրա գործունեությունը հիմնված կլինի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարների վրա:
Ներկա պահին Թուրքիայում 76 քաղական կուսակցություն կա: Այդ երկրի խորհրդարանում ներկայացված են ընդամենը 4-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում»-ը, Ազգային հանրապետական կուսակցությունը, Ազգային գործողությունների կուսակցությունը և քրդամետ Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը: