1412 դիտում
10:15 24-09-2014
Վերահսկիչ պալատն ամեն դաշտ չի մտնում. Ժամանակ
«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ 2013թ.-ի հաշվետվության՝ առողջապահության ոլորտին վերաբերող հատվածը ներկայացրեց ԱԺ համապատասխան հանձնաժողովում:
Նշենք, որ հատկապես այս ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է բավականին աղմկոտ դեպքեր:
Օրինակ, ըստ ՎՊ հաշվետվության, ԱՆ-ի կողմից 2012թ., և 2013թ. առաջին կիսամյակում «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից միայն ինսուլինի ձեռքբերման հետևանքով 736 մլն դրամ պետական միջոցների հավելյալ ծախս է կատարվել, քանի որ 2013-2014թթ.-ի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ինսուլինը ձեռք բերել«Նովո-Նորդիսկ Ա/Կ» ընկերությունից գրեթե եռակի ցածր գնով:
«Ժամանակի» դիտարկմանը՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ տարիներ շարունակ եռակի թանկ ինսուլին գնելով ԱՆ-ն միտումնավոր վատնել կամ փոշիացրել է պետական միջոցները, Ի. Զաքարյանը հրաժարվեց գնահատական տալ՝ ասելով, թե ինքն ու իր ղեկավարած կառույցը չպետք է մտնեն այդ դաշտը, և որ իրենք ընդամենը փաստեր են հրապարակում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1972 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ