211652_close_icon
views-count5614 դիտում article-date 11:00 06-02-2020

«Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ». Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ. News.am

Այսօր ես հայտարարելու եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին եւ փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/558704.html]News.am[/url]-ը։ «Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել: Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, եւ շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին»,-ասել է նա: Հարցին, թե արդյոք իր կարծիքով իր մուտքը քաղաքական դաշտ այսօր պահանջարկ ունի, Վանեցյանը պատասխանել է. «Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ, եւ այդ մտահոգությունները շատ համատարած են, եւ եթե անկեղծ լինեմ՝ տեղին: Այդ ուսումնասիրությունները մենք կատարել ենք, եւ կարծում եմ, որ այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձեւավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել եւ միավորել հասարակության այն լայն զանգվածը, որն այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելակերպից, չեն արդարացվել հասարակության հույսերը, եւ նրանք նաեւ մարդիկ են, որ չեն ուզում՝ վերադարձ անցյալին»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/558704.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր