16849 դիտում
21:31 08-09-2014
Լեդի Հակոբի որդին քաղաքական դաշտ է ուզում մտնել Կճոյանի հովանավորությամբ՝ վերջինիս «Բենթլին» վարելով
Վերջին շրջանում հայ օլիգարխներին գալիս են փոխարինելու նրանց զավակները` երիտօլիգարխները: Զավեշտալին այն է, որ վերջիններս տալիս անցնում են իրենց հայրիկներին և նոր կատեգորիա են առաջացնում հայաստանյան իրականության մեջ:
Դրանցից մեկն էլ ԱԺ նախկին պատգամավոր, միամտաբար ընդդիմության դաշտ անցած, իսկ հետո ընդհատակ տեղափոխված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի որդին` նորաթուխ օլիգարխիկ Խաչիկ Հակոբյանն է:
Հիշեցնենք, որ օլիգարխիայի մեջ երիտասարդը սկսել է քայլեր կատարել մանր-մունր բարեգործություններ կատարելով, հիմնականում համերգներ հովանավորելով, կամ էլ հայկականի փոխարեն` ռուսական եկեղեցիների կառուցմանն աջակցելով: [b][color=#EF2929]Shamshyan.com[/color][/b]-ը անդրադարձել էր այն փաստին, որ Լեդի Հակոբը ամեն ինչ անում է, որ քաղաքական դաշտում իր տեղը գոնե մի ոտքով պահի և այդ պատճառով իր որդուն է առաջ մղում:
Նշել էինք, նաև, որ երիտասարդի միակ առանձնահատկությունը քաղաքականությունից չհասկանալով քաղաքական դաշտ խցկվելը չէ: Վերջինս վայելում է ամենայն ՀՀԿ-ական տերտեր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հովանավորչությունը: Նա այնքան հարազատ մարդ է դարձել Կճոյանին, որ սկսել է վարել վերջինիս հանրահայտ «Bentley»֊ն: Օլիգարխատիպ քաղաքական գործչի նմանվելու համար Խաչիկ Հակոբյանը շրջագայում է թիկնապահներով, չնայած այն հանգամանքին, որ Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս զգուշացրել է հին ու նորաթուխ օլիգարխներին, որ չշրջեն թիկնապահներով: Սակայն Լեդիի որդին, ըստ Երեւանում տարածված լուրերի, շրջում է թիկնազորով: Նշենք, որ այս երիտասարդը, որը չունի քաղաքական անցյալ, իր քաղաքական կարիերայի ազատ ժամանակը անցկացնում է «Մարիոթ» հյուրանոցում:
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
15:56 07-02-2014
15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանը պահանջով դիմել է արդարադատության խորհրդին
4477 դիտում
16:59 13-02-2014
Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանի բողոքի քննությունը հետաձգվել է. դատախազը դասախոսության է եղել
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը