Ամուսնանում է Սուրիկ Խաչատրյանի որդին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը: Ըստ տեղեկությունների՝ Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:
Մեր տեղեկություններով՝ հանրապետականի ողջ ղեկավար կազմը հրավիրված է հարսանիքին, նրանց թվում նաև՝ ՀՀ Կառավարության անդամները: Հիշեցնենք, որ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։