Հանրային լսումներ Արմավիրում` «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք։
Մարզկենտրոն Արմավիրում այսօր կայացավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների մարզային փուլը:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրեց ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք մանրամասներ, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որին հաջորդեցին խմբային քննարկումները, տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: