«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումներ` Վայոց ձորում
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը:
Միջոցառման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունն ու նպատակները:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում և եղան առաջարկություններ` որակյալ հանրային կրթության չափանիշների, ուսուցչի կատարելատիպի ձևավորման, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ուղղված հանրություն անելիքի, ծրագրի իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ: