Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը
Ղազախստանի խորհրդարանն այսօր վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման 2014թ.–ի մայիսի 29–ի պայմանագրի վավերացման մասին» օրինագիծը:
Ղազախստանի Ազգային էկոնոմիկայի նախարար Էրբոլատ Դոսաևը նշել է, որ Հայաստանի ՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրը կնքվել էր դեռևս 2014թ-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի նախագահների կողմից:
Ներկայումս Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազնում է 7 միլիոն դոլար:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ սակագնային փոփոխությունների մասին բանակցություններ կտարվեն: