Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը
Ղազախստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) այսօր հավանության է արժանացրել «Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը:
Դրանով իսկ համարվում է, որ խորհրդարանն ընդունել է տվյալ փաստաթուղթը, ինչը կուղարկվի պետության ղեկավարի ստորագրմանը: Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ԵՏՄ-ին մասին պայմանագիրը ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականից: