586 դիտում
09:33 18-12-2014
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Աֆրիկա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մեկնել է Աֆրիկյան այն երկրներ, ուր մեծ տարածում ունի «Էբոլա» համաճարակը: Նա կայցելի Գվինեա, Լիբերիա, Մալի և Սիերա-Լեոնե: Նրան կուղեկցեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը և ՄԱԿ-ի գլխավոր քարուղարի՝ «Էբոլա»-ի դեմ պայքարի ծրագրերի հատուկ հանձնակատար՝ Դեվիդ Նաբարոն:
Այցի շրջանակներում նախատեսվում է, որ նա կմեկնի Գանա, ուր գտնվում է ՄԱԿ-ի Միսիայի գլխավոր քարտուղարությունը՝ «Էբոլա»-ի դեմ արտակարգ արձագանքման կենտրոնը: .
Նա ասել է, որ Արևմտյան Աֆրիկայում «Էբոլա» համաճարակի տարածումը աննախադեպ մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը: Այդ վտանգին ընդառաջ, ՄԱԿ-ը պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է արագ արձագանքման կենտրոն՝ արագ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Նա առաջին հերթին ցանկություն է հայտնել այդ երկրներում ծանոթանալ «Էբոլա»-ի դեմ պայքարի միջացառումների արդյունքներին և իր հոգածությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ:
Նա կոչ է արել բոլորին պայքարի ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել և անել ամեն ինչ, որպեսզի վերջ տրվի վարակի տարածմանը և պայքարի ավելի խիստ միջոցներով վարակման դեպքերի թիվը նվազեցնել՝ հասցնելով այն նվազագույնի:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
22:01 26-09-2024
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
1412 դիտում
11:40 16-09-2014
Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ կապված՝ Օբաման 3000 զինծառայող կուղարկի Արևմտյան Աֆրիկա
1668 դիտում
22:00 17-10-2015
Հռոմի պապն առաջին անգամ կայցելի Աֆրիկա
Այս բաժնից
1150 դիտում
23:04 11-01-2025
Ավելի քան 55 հազար մարդ ստորագրել է Լոս Անջելեսի քաղաքապետի հրաժարականի պահանջով խնդրագիրը
943 դիտում
22:14 11-01-2025
Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության․ Զուրաբիշվիլի