Հռոմի պապն առաջին անգամ կայցելի Աֆրիկա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերին առաջին անգամ կայցելի Աֆրիկա, մասնավորապես՝ Քենիա, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկայի Հանարպետություն: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը վկայակոչելով Վատիկանի լրատվական ծառայությանը:
Այցելության ընթացքում սպասվում է, որ Պապը կայցելի արվարձաններ ու կհանդիպի փախստականների հետ: Պապի այցելությունը ծրագրված է նոյեմբերի 25-30-ին: