Պերուի կրկեսներից ազատ է արձակվել 33 առյուծ. գիշատիչները կտեղափոխվեն Աֆրիկա. տեսանյութ
Պերուի մայրաքաղաք Լիմայի կրկեսներից ազատ է արձակվել 33 առյուծ: Այս մասին հայտնում է RT-ն:
Առյուծներին ազատ արձակելու որոշումը կայացվել է երկրում կենդանիների մասնկացությամբ շոուների արգելքի մասին օրինագծի ընդունումից հետո:
Այժմ գիշատիչները կտեղափոխվեն իրենց հայրենիք` Աֆրիկա և ազատ կարձակվեն արգելոցներից մեկում: