Այսօր Միգրանտների միջազգային օրն է
Այս տարվա ընթացքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով կենտրոնը գրանցել է փախստականների կողմից ծովային սահմանն անցնելու ամենամեծ դեպքերը՝ ավելի քան 350.000 մարդ ողջ աշխարում:
Մարդիկ պատրաստ են եղել ամեն ինչի, որպեսզի անվտանգ վայր տեղափոխվեն: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի դուրս գան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կոնֆլիկտային գոտուց:
Միջերկրական ծովը այդ նպատակի համար ամենավտանգավորն է, քանի որ 2014թ-ի հունվարից այնտեղ ավելի քան 3.419 մարդ է զոհվել: