Այսօր ԵՄ-ն պաշտոնապես կհայտարարի միգրանտների թրաֆիկի դեմ Միջերկական ծովում ռազմա-ծովային օպերացիայի մեկնարկի մասին
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը, ժամանելով Լյուքսեմբուրգ` ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, հայտնել է, որ այսօր ԵՄ-ն պաշտոնապես կհայտարարի Միջերկական ծովում իր նոր ռազմա-ծովային օպերացիայի թողարկման մասին, որն ուղղված է լինելու միգրացիոն խնդիրների լուծմանը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Մինչ այդ եվրոպական աղբյուրը հստակեցրել էր, որ ԵՄ-ն Միջերկական ծովում իր բուն ուժային գործողությունների սկիզբը ուղղում է կրիմինալ խմբավորումների դեմ, որոնք զբաղվում են միգրատների թրաֆիկով: