Քննարկում` միգրանտների միջազգային օրվան ընդառաջ
Դեկտեմբերի 16-ին Միգրանտների միջազգային օրվան ընդառաջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն անցկացնում է քննարկում, որին մասնակցելու են Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և ՀՀ միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը:
Ամփոփելով տարին՝ բանախոսները ներկայացնելու են միգրացիոն ոլորտի վերջին զարգացումներն ու փոփոխությունները, Հայաստանից տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ եվրոպական երկրներ միգրացիոն հոսքերի վիճակագրությունը:
Հանդիպումը Միգրացիայի կողմնացույց տեղեկատվական արշավի մասն է: Արշավն անցկացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում՝ ԵՄ ֆինանսավորմամբ: