211652_close_icon
views-count4436 դիտում article-date 19:37 20-12-2017

Միգրանտների թիվը շարունակում է աճել. այսօր աշխարհում 258 մլն միգրանտ կա. ՄԱԿ

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը միջազգային միգրացիայի միտումների մասին զեկույց է հրապարակել: Դեպարտամենտի տվյալների համաձայն՝ այսօր աշխարհում մոտ 258մլն միգրանտ կա, ինչը կազմում է Երկրի ողջ բնակչության մոտ 3.4 տոկոսը: Մոտ մեկ տարի առաջ՝ 2016թ-ի դեպտեմբերին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան փախստականների և միգրանտների մասին հայտարարագիր է ընդունել, որում ՄԱԿ անդամ երկրներն իրենց վրա պատասխանատվություն են վերցնում արդար միգրացիոն քաղաքականություն վարելու, միգրանտների հանդեպ այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարելու վերաբերյալ: Դեպարտամենտի զեկույցում նշվում է, որ այսօր միգրանտների հիմնական մասը (64%) ապրում է եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում: Բոլոր միգրանտների երեք երրորդն աշխատունակ է, նրանք 20-64 տարեկան են: Ավելի շատ միգրանտներ բնակվում են ԱՄՆ-ում՝ մոտ 50 մլն մարդ: Հաջորդը Սաուդյան Արաբիան, Գերմանիան և Ռուսաստանն է: Այդ երկրներից յուրաքանչյուրում մոտ 12մլն միգրանտ կա: Առավել հաճախ մարդիկ արտագաղթում են Հնդկաստանից և Մեքսիկայից: 2017թ-ի տվյալներով՝ այդ երկրներից համապատասխանաբար 17մլն և 13մլն մարդ է մեկնել: Ռուսաստանը Ուկրաինան այն երկրների տասնյակում են, որտեղից ավելի շատ մարդ է մեկնում արտերկիր: 258մլն միգրանտների 10 տոկոսը (մոտ 26մլն մարդ) փախստականներ են:

Նմանատիպ նյութեր