Գոլ՝ 50 մետրից. տեսանյութ
«Տվենտե»-ի կիսապաշտպան Հակիմ Զիիյեխը հիանալի գոլի հեղինակ է դարձել Հոլանդիայի գավաթի շրջանակում «Դե Գրաֆսխապ»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հոլանդացի ֆուտբոլիստը մրցակցի դարպասապահին անակընկալի է բերել մոտ 50 մետր հեռավորությունից:
Խաղն ավարտվել է Զիիյեխի թիմի 4:1 հաշվով հաղթանակով: