670 դիտում
19:04 17-12-2014
Քիշնեւում կայացել է Մոլդովայի, Հայաստանի եւ Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահների աշխատանքային հանդիպումը
Դեկտեմբերի 15-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում սկսվեց Մոլդովայի, Հայաստանի եւ Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահների աշխատանքային հանդիպումը:
Հաջորդ օրը ստորագրվեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր՝ երկկողմ եւ եռակողմ համագործակցության ոլորտում: «Վերահսկիչ պալատներին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք, մենք ավելի շատ պետք է օգնենք, որպեսզի կառավարությունը, գործադիր եւ օրենսդիր իշխանության թեւերը կարողանան բյուջեի պլանավորումից մինչեւ ծախսային մասը ճիշտ ճանապարհ անցնել»,- իր ելույթում նշեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Լատվիայի ՎՊ նախագահ տիկին Կրումինան անհրաժեշտ համարեց իրենց կուտակած փորձը հաղորդել գործընկերներին, որպեսզի ավելի խորը արմատավորվեն ԻՆՏՈՍԱԻ սկզբունքներն ու արժեքները: Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանն անդրադարձավ համատեղ ստուգումների գաղափարին՝ այն համարելով սկզբունքային՝ հատկապես իրենց երկրների միջեւ գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ոլորտում:
Այցի շրջանակներում պարոն Զաքարյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղավ հայկական եկեղեցում, ծանոթացավ կիրակնօրյա դպրոցի ավանդույթներին:
ՎՊ նախագահի այցը Մոլդովա կավարտվի դեկտեմբերի 17-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար