Շիրակի 11 գյուղում բացվել են հացի և լավաշի արտադրամասեր
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Թրփանճեան Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագիրն» ամփոփել է այս տարվա արդյունքները: Ծրագրի կողմից ամեն տարի Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվում են համայնքների զարգացման մի շարք ծրագրեր:
Միայն 2014թ. հիմնադրամի կողմից մարզի 11 գյուղական համայնքներում բացվել են հացի և լավաշի, կահույքի արտադրամասեր, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կետ, մթերային եվ շինարարական ապրանքների խանութներ՝ ապահովելով 33 նոր աշխատատեղեր: Իսկ Կամո և Ջրափի համայնքներում հիմնադրամը աջակցել է մեղվապահության ստեղծման եվ կայացման գործում:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունը: