211652_close_icon
views-count6530 դիտում article-date 16:53 17-12-2014

Դոլարի գնաճն ազդել է նաև գեներալ Սեյրան Սարոյանի ֆինանսական հնարավորությունների վրա

Մենակ մենք չենք խեղճացած, այլ՝ ամբողջ աշխարհը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը եւ ավելացրեց, որ դոլարի գնաճը ազդել է նաեւ իր վրա: Միաժամանակ ավելացրեց, որ ստեղծված իրավիճակը մեզնից չէ կախված. «Մեր կենտրոնական բանկը կարում ա իրավիճակը պահի: Ռուսաստանի ԿԲ-ն ավելի վատ վիճակում է: Չինաստանի նման պետությունը արդեն պրոբլեմ ունի: Տեմ բոլի, Ռուսաստանի հետ կապված խնդիրները իմ վրա շատ ազդեց»: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հարցին, թե խեղճ մարդը տեղ ունի՞ աշխարհում, պատասխանեց, որ յուրաքնչյուր մարդ էլ իր տեղը ունի և առաջարկեց Աստված կանչել, որ պատերազմ չլինի ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Նշեց նաև, որ խեղճ մարդը պատերազմի դաշտում փոխվում է: «Պատերազմը նենց բան ա, որ մարդուն ամբողջովին փոխում է: Հիմա, որ հիշում եմ, ոնց էինք պատերազմի դաշտում այդ ցրտին, սառը քարի վրա քնում ու որ համեմատում եմ, թե հիմա 10 րոպե ցրտին կանգնում, սառչում ենք, զարմանում եմ: Մարդը ամեն ինչի ընդունակ է եւ քյասիբության եւ հարստության»,- ասաց Սեյրան Սարոյանը: Նա նաեւ կոչ արեց հանդուրժողական վերաբերվենք մեկս մյուսիս եւ ավելացրեց. «Ա՛յ մարդ, քյասիբ մարդուն չեք սիրում, հարուստ մարդուն չեք սիրում, միջին խավ էլ չկա: Բա ո՛նց անենք»:

Նմանատիպ նյութեր