Րիհաննան Puma-ում պաշտոն է ստացել
Երգչուհի Րիհաննան ստանձնել է Puma ընկերության կրեատիվ դիզայների պաշտոնը: Ընկերությունը հայտարարել է, որ երգչուհին մասնակցելու է կանանց հագուստի եւ կոշիկի հավաքածուների մշակմանը:
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Puma-ն աշխատում երիտասարդ դիզայներների հետ: Ընկերությունն ինձ համապատասխան առաջարկ է արել»,-ասել է Րիհաննան:
Puma-ի գործադիր տնօրեն Բիորն Գուլդենի խոսքով` երգչուհու հետ պայմանագրի կնքումը ֆանտաստիկ իրողություն է: