Իրանը հայտարարում է, որ չի խախտել ժնևյան համաձայնությունները Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրմամբ
Թեհրանի և Մոսկվայի միջև միջուկային ոլորտի վերաբերյալ ստորագրված պայմանագիրը չի խախտում Ժնևում ձեռք բերված համաձայնությունները, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Վերջինս հավելել է նաև, որ Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից, մասնավորապես չի դադարեցնի ուրանի հարստացման գործընթացը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Իրանը և Ռուսաստանը ստորագրեցին պայմանագիր, որով ռուսական կողմը պարտավորվում է 2 նոր էներգաբլոկներ կառուցել Իրանի Բուշեր ԱԷԿ-ում: