211652_close_icon

Իրանը և Սաուդյան Արաբիան կմասնակցեն Սիրիայի հարցով ժնևյան խորհրդակցություններին

views-count721 դիտում article-date 11:52 02-05-2015
Մայիսի 4-ին Ժնևում մեկնարկելիք Սիրիայի ճգնաժամի հարցով խորհրդակցություններին, բացի աշխարհի 10 պետություններից, մասնակցելու են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը: «Մի քանի շաբաթների ընթացքում խորհրդակցություններին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ: Մենք հրավիրել ենք նաև և Սիրիայի կառավարության, և ընդդիմության, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությամբ և կայունությամբ հետաքրքրված երկրների ներկայացուցիչներին»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր