1544 դիտում
16:21 01-07-2021
Ցուցահանդեսներ, վարպետաց դասեր. Հայաստանն ու Իրանը մշակութային կապերն ամրապնդեցին հուշագրի ստորագրմամբ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագիր կնքվեց՝ բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ աշխատելու, ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում ընդլայնելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում:
«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են: Մենք գիտենք այս տարածաշրջանում ձեր դիրքորոշումն, ինչը կարևոր է մեր երկրի համար: Պատերազմից հետո այս պայմաններում մեզ նման համաձայնագրի առաջարկ անելը շատ է ուրախացնում: Սա նոր բարեկամության սկիզբ է նաև արվեստի, մշակույթի բնագավառում»,-ասաց ռեկտորն ու հավելեց, որ Իսպահանում լինելու առիթ է ունեցել. հիացած է մշակույթով, գեղեցկությամբ, մաքրությամբ:
Իսաբեկյանն ընդգծեց, որ այնտեղ հստակ երևում է Իրանի ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ, քանի որ նրանք բծախնդրությամբ պահպանում են հայկական արժեքները:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին էլ շեշտեց, որ այլ քաղաքների բնակիչները ևս շատ լավ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ:
Դեսպանն ասաց՝ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային կապերը խորն են, ընդլայնված և վաղեմի: «Իրանը գիտության, տնտեսության և շատ այլ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունի և նկատելի են մշակույթի բնագավառի հաջողությունները: Իրանում երբեք չեն մոռանում այն մշակութային արժեքները, որոնք ստեղծել են հայերն ու փոխանցել Իրանի ժողովրդին: Խորհրդային Միության տարիներին մշակութային փոխհարաբերություններում բացեր են եղել, որոնք լրացնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրել, և նմանատիպ հանդիպումները, միջոցառումները կնպաստեն հարաբերությունների սերտացմանը»,-նշեց դեսպանը:
Աբաս Բադախշան Զոհուրին հավելեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ու Իրանը մշակույթի հիման վրա պետք է առավել զարգացնեն տարբեր ոլորտներում կապերն ու համագործակցությունը: «Մենք վերջերս նկատում ենք նաև պատմական որոշակի խեղաթյուրումներ, ինչը պահանջում է մեր զգոնությունն ու ուշադրությունը տարբեր հարցերի նկատմամբ: Խոսքը մեզանից ոչ հեռու երկրների մասին է: Մենք պետք է հստակ փորձենք պահպանել այն, ինչ ունենք ու թույլ չտանք, որ մեր պատմամշակութային արժեքներն ու կոթողները խեղաթյուրվեն»,-ընդգծեց դեսպանը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը հույս հայտնեց՝ համագործակցություններ կլինեն ոչ միայն մշակույթի, այլև կրթության և գիտության բնագավառում և դասախոսների, ուսանողների փոխանակման արդյունքում կապերն առավել կամրապնդվեն ու կմոտեցնեն երկու ժողովուրդներին:
ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ասաց, որ երկուստեք ջանքեր են գործադրվել, և նման փաստաթղթի ստորագրումը իրականություն է դարձել, ուստի քայլեր է պետք ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար:
Նա տեղեկացրեց, որ, համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ, արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետներ: Առաջիկայում կընտրվեն հաղթողներն ու Հայաստանում ցուցահանդես կբացվի: Լիահույս են, որ մրցույթն ամենամյա կդառնա:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը և այլք:
Համագործակցության շրջանակում կողմերը միմյանց գիտական և գեղարվեստական նվաճումները փոխադարձաբար կիսելու նպատակով կկազմակերպեն հետազոտական, դասախոսական, արվեստագետների և վարչական անձնակազմի փոխանակում, կնախաձեռնեն կարծիքների փոխանակում, համագործակցություն և արվեստի, մշակութային ու գեղարվեստական տարբեր ոլորտների համատեղ ուսումնասիրությունների կազմակերպում: Կլինի կողմերից մեկի կողմից կազմակերպված սեմինարների և դասախոսությունների փոխադարձ մասնակցության ապահովում, հետաքրքրող թեմաների վերաբերյալ փոխադարձ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների և աշխատարանների անցկացում, արվեստի մասնագիտական տարբեր ոլորտների մասնագետների, դասախոսների և հետազոտողների գիտական կարողությունների խթանմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով փոխադարձ և համատեղ մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացում և այլ նախաձեռնություններ:

Նմանատիպ նյութեր
1896 դիտում
22:47 15-10-2019
Սեւան-Պրահա-Վինոր համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ
Այս բաժնից
910 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
640 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
847 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով