211652_close_icon
views-count1088 դիտում article-date 14:55 24-11-2014

Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրմամբ Աբխազիան կամրապնդիր իր դիրքերը. Ռաուլ Խաջիմբա

Ռուսաստանի և Աբխազիայի միջև «Դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին» ստորագրվելիք համաձայնագիրը թույլ կտա Աբխազիային ամրապնդելու իր անկախությունը: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, հաղորդում է Interfax-ը: Վերջինիս խոսքով՝ համաձայնագիրը հիմնված է 2008 թվականից Բարեկամության և համագործակցության մասին պատմական պայմանագրի վրա, և Աբխազիան նոր քայլեր կձեռնարկի ռուս-աբխազական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: «Նոր պայմանագիրը, որը ստորագրվելու է այսօր Սոչիում, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը և Աբխազիան այնպիսի հարաբերություններ են ստեղծում, որոնք կնպաստեն մեր անկախությանն ու հետագայում մեր պետության ճանաչմանը: Մենք խոսում ենք Աբխազիայի քաղաքացիների սոցիալական ապահովման մակարդակի բարձրացման, կոլեկտիվ անվտանգության միջոցառումներն ամրապնդելու մասին»,-ասել է Աբխազիայի նախագահը:

Նմանատիպ նյութեր