211652_close_icon
views-count35569 դիտում article-date 10:07 17-12-2014

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Երևանում. 2 տասնյակից ավելի «Գազելներ» փորձում են «գրոհել» Երևանի քաղաքապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքային տրանսպորտի մի քանի գծի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում և հայտարարում են գործադուլ՝ պատճառաբանելով օրերս գազի թանկացման համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին՝ ասելով. «Գազը թանկացրել են ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան և երթուղային տաքսիները չընկնեն գազի թանկացման «դոզայի տակ»: Եթե ուզում են մտածեն ժողովրդի մասին, ապա թող էս հարցը լուծեն, քանի որ գազի թանկացման հետևանքով առաջինը տուժում է սոցիալապես անապահով խավը: Մեր հաշվին գծատերերը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության չինովնիկներն իրենց վզներն են հաստացնում: Թող հիմա մի քիչ քիչ ուտեն ու մարշուտկեքի գազը չթանկացնեն: Եթե հարցը չկարգավորվի, բոլոր վարորդներով գնալու ենք Երևանի քաղաքապետարան, Գազելները թողնենք քաղաքապետարանի առաջ ու ընտանիքներով-նաֆարով գնալու ենք կառավարության դեմը նստացույց անենք: Վարորդ կա, որ 8 շունչ է պահում, վարորդ կա, որ 3 շունչ է պահում, որից 2-ը հաշմանդամ են: Մեզ պետք չի գազի թանկացման անվան տակ թանկացնեն ուղեվարձը, էդ դեպքում էլ ենք նույն կերպ վարվելու, քանի որ էլի տուժում ենք մենք ու հասարակ ժողովուրդը»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին մի տղամարդ եկել ու վարորդներին ահաբեկում է, թե «ցվրվեք էստեղից, հակառակ դեպքում սպեցնազ եմ բերել տալու»: Ու երբ նկատեց, որ իր այդ «տուպոյությունը» տեսաձայնագրվում է, հայտնի «Սասնա» էպոսի «բոզ նապաստակի» նման ճողոպրեց: *** 11:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մեծ թվով վարորդներ փակել են Րաֆֆու փողոցը և այս պահին վարորդների հետ բանակցություններ է վարում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ մի քանի գծատերերի հետ և համոզում են վարորդներին, որպեսզի դուրս գան աշխատանքի, իսկ այդ ընթացքում իրենք կփորձեն մանրամասն ուսումնասիրել խնդիրը: Իսկ թե հետո ինչ լուծում կառաջարկեն և արդյոք հարցը կլուծվի, Հ. Նավասարյդանը չկարողացավ պատասխանել: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանները, ովքեր նույնպես վարորդներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր