17105 դիտում
22:50 21-06-2014
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Նուբարաշենում. 3 տասնյակից ավելի բնակիչներ փակել են Նուբարաշենի գլխավոր ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին Նուբարաշենի աղբանոցի դիմաց հավաքվել են 3 տասնյակից ավելի նուբարաշենցիներ, ովքեր ավտոմեքենաներով փակել են նաև ճանապարհը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ կառավարությունն ու քաղաքապետարանը, «ուղտի ականջում քնել են» և չեն մտածում շրջակա միջավայրի աղտոտման դեմն առնելու մասին:
Հավաքվածների մեջ են կանայք, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդեն մի քանի օր է՝ հայտնի Սովետաշենի աղբանոցում անմար կրակի նման վառվող տարածքից ծուխն ու գարշահոտությունը «գրոհել են» իրենց տները: Նույնիսկ փակ պատուհանները չեն փրկում բնակիչներին այդ ծխից ու հոտից:
Այս պահին ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ու Նուբարաշենի ոստիկանության աշխատակիցները՝ Նուբարաշենի ոստիկանության բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, ովքեր փորձում են բնակիչներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն ճանապարհը բացելով դժվար հարցը լուծվի, մինչև պատկան մարմինները չբարեհաճեն ժամանել նշված վայր:
***
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/18236/]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երևանցիներին հայտնի Սովետաշենի աղբանոցից արտանետվող ծուխը իսկական գրոհ է ձեռնարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների վրա: Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբանոցի տարածքում այրել են աղբը, ինչի հետևանքով էլ մարդիկ ամառվա այս տապին չեն համարձակվում բացել պատուհանները, քանի որ հոտը խեղդում է մարդկանց:
***
23:05
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հանձնարարականով կարճ ժամանակում նշված վայր ժամանեցին Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների հետ: Ժամանել էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Անդրանիկ Ազարյանը, ովքեր բնակիչների հետ բանակցությունների արդյունքում կարողացան ճանապարհը բացել:
Բնակիչները խոստացան, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, այս անգամ ճանապարհը փակելու են ընտանիքներով, բերելու են նաև իրենց մանկահասակ երեխաներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15640 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»