Տավուշում տուրիզմի զարգացման ծրագրեր կիրականացվեն
Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ ստեղծված « Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը Գերմանիայի Դաշնության Ռեգեն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզերի միջև համագործակցության շրջանակներում անցնում է գործնական քայլերի իրականացմանը:
Մասնավորապես, կստեղծվի բազմալեզու կայք, կկազմվեն տեղեկատվական փաթեթներ, կտեղադրվեն ցուցանակներ, որոնք կխթանեն մարզում տուրիզմի զարգացմանը և կնպաստեն Տավուշը ներկայացնել աշխարհին որպես տուրիզմի համար հետաքրքիր տարածաշրջան: Մարզպետարանն իր ամողջ աշխատակազմով և բոլոր հնարավորություններով կաջակցի ծրագրի արդյունավետ իրականացմանը: