211652_close_icon
views-count952 դիտում article-date 13:42 16-12-2014

Իտալիա. Պիրլոն՝ լավագույն ֆուտբոլիստ, Կոնտեն՝ լավագույն մարզիչ

Gran Gala del Calcio ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են Իտալիայի լավագույն ֆուտբոլիստի, լավագույն մարզչի, ինչպես նաև խորհրդանշական հավաքականի խաղացողների անունները: 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն: Լավագույն մարզչի մրցանակը հանձնվել է «Յուվենտուս»-ի նախկին, իսկ այժմ Իտալիայի հավաքականի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեին: Տարվա խորհրդանշական հավաքականում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները՝ Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») – Մատտեո Դարմիան («Տորինո»), Անդրեա Բարձալի («Յուվենտուս»), Մեհդի Բենատիա («Ռոմա»/ «Բավարիա»), Կվադվո Ասամոա («Յուվենտուս»)- Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Անդրեա Պիրլո («Յուվենտուս»), Արտուրո Վիդալ («Յուվենտուս») – Չիրո Իմմոբիլե («Տորինո»/ «Բորուսիա» Դ), Կարլոս Տևես («Յուվենտուս»), Գոնսալո Հիգուաին («Նապոլի») Ավելացնենք, որ լավագույն հարձակվող անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նապոլի»-ի արգենտինացի ռմբարկու Գոնսալո Հիգուաին, սակայն նեապոլիտանական ակումբի նախագահը բոյկոտել է տվյալ միջոցառում և իր ակումբի ներկայացուցիչներին թույլ չի տվել մասնակցել մրցանակաբաշխությանը:

Նմանատիպ նյութեր