Կոնտեն ճանաչվել է հոկտեմբեր ամսվա Անգլիայի առաջնության լավագույն մարզիչ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անգլիական պրեմիեր լիգայում Ճանաչվել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Հոկտեմբերին լոնդոնյան ակումբը 4 անընդմեջ հաղթանակ է տարել` «Հալ Սիթիի» (2:0), «Լեսթերի» (3:0), «Մանչեսթեր Յունայթեդի» (4:0) և «Սաութհեմփթոնի» (2:0) նկատմամբ:
«Ինձ համար սա մեծ պատիվ է, որը ցանկանում եմ կիսել իմ խաղացողների հետ միասին: Առաջին անգամ եմ այլ երկրում աշխատում, այլ մշակույթ ունեցող:
Երբ ցանկանում ես քո խաղային փիլիսոփայությունը ներմուծել, դա միշտ էլ դժվար է: Ուրախ եմ, որ ամեն ինչ առայժմ հաջող է ընթանում:
ԱՊԼ-ի 11 տուրից հետո «Չելսին» 2-րդ տեղում է ընթանում` ընդամենը 1 միավոր զիջելով «Լիվերպուլին»: