2211 դիտում
17:20 16-12-2014
Դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց,
2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց,
3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց,
4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա,
5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց,
6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց,
7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց,
8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց,
9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց,
10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
14:56 25-07-2014
Հուլիսի 28-ից երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ կտեղադրվեն Երևանում
Այս բաժնից
1204 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ