Վեր ընգի տեղդ, արա՛. Առաքել Մովսիսյան
ԱԺ այսօրվա` դեկտեմբերի 16-ի արտահերթ նստաշրջանին Մաքսային կարգավորումների փաթեթն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սակայն այն առանց բոյկոտի չանցավ:
ԱԺ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ այդ քայլով ԱԺ-ն քվեարկեց մի օրինագծին կողմ, որը հայ ժողովրդի շահերին դեմ է եւ հետաքրքրվեց, թե արդյոք տեսնում են, թե դոլար-դրամի հետ ինչ է կատարվում, ինչից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ նա պրովոկացիայի է դիմում եւ պահանջեց նրա խոսափողը անջատել:
Զարուհի Փոստանջյանը շարունակում էր առանց խոսափողի խոսել եւ պատգամավորներից նրան պաշտպանելու համար միջամտեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.«Վե՛ր ընգի տեղդ, արա՛»: Դրանից հետո պատգամավորների լեզվակռիվը շարունակվեց անջատված խոսափողներով: