Գերմանիայի Դրեզդեն քաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Գերմանիայի իսլամացման: Շուրջ 15,000 մարդ է դուրս եկել Դրեզդենի փողոցներ, որպեսզի իր դժգոհությունն արտահայտի Եվրոպան իսլամիստներով բնակեցնելու առնչությամբ, փոխանցում է BBC-ն:
Ակցիան կազմակերպել է «Հայրենասեր եվրոպացիներն՝ ընդդեմ Արևմուտքի իսլամացման» (PEGIDA) շարժումը: Այն բազմիցս է հանդես եկել անօրինական ներգաղթյալների համար կիրառվող օրենքները խստացնելու առաջարկով ու պահանջով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ կապակցությամբ ընդգծել է, որ թույլ չի տա ներգաղթյալների մասին սուտ լուրեր տարածել: Իսկ Գերմանիայի Արդարադատության նախարար Հեյկո Մաասը ակցիան անվանել է խայտառակություն: