PEGIDA հակաիսլամական խումբը հոտեմբերի 12-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում բողոքի ակցիա է անցկացրել, որին մասնակցել է մոտ 8 հազար մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Ակցիայի նախաձեռնողները խստորեն դատապարտել են հարյուր հազարավոր անօրինական միգրանտներին ընդունելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և կառավարության որոշումը:
«Նրանք մեզ ուղիղ քաղաքացական պատերազմ են տանում»,-ասել է խմբի հիմնադիրներից Լյուց Բահմանը:
Ցուցարարները վանկարկել են «Մերկելը պետք է հեռանա» և կոչ արել արտաքսել երկրից միգրանտներին: