Գերմանական Սաքսոնիան դարձել է փախստականների և անօրինական միգրանտների հոսքի դեմ բողոքի ակցիաների մշտական վայր, հաղորդում է Tass-ը:
Հոկտեմբերի 26-ի երեկոյան հազարավոր մարդիկ են դուրս եկել Դրեզդենի, Լայպցիգի և Խեմնիցեի փողոցներ և մասնակցել են «Եվրոպացի հայրենասերները՝ ընդդեմ Հին աշխարհի իսլամացման» հակաիսլամական շարժման ակցիային:
Որոշ տվյալներով՝ միայն Դրեզդենում ակցիան հավաքել է մինչև 12 հազար մարդու: Սակայն այս անգամ ակցիան չվերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: