Գերմանիայի Դրեզդեն քաղաքում թվով 10-րդ հակաիսլամական ցույցն է տեղի ունեցել:
Այն կազմակերպվել էր PEGIDA «Հայրենասեր եվրոպացիները՝ արևմուտքի իսլամիզացիայի դեմ» շարժման կողմից:
Ցույցին մասնակցել է ավելի քան 17.000 մարդ:
Մասնակիցները մերժում են այն, թե իբր իրենք ծայրահեղական խմբավորումներից են: Նրանք ասել են, որ իրենք պայքարում են Եվրոպայի քրիստոնեական արժեքների պահպանման համար:
Նման ցույցեր այլ քաղաքներում ևս տեղի են ունեցել: