Ծախսեր՝ հանդիսություններ կազմակերպելու համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար, տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Արդյոք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որևէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, փոխարենը ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց նման ցուցադրական «տաշի-տուշիների» պատճառով է ավելանում հիասթափության չափաբաժինը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։