Արկտիկայի սառույցներում տիեզերական փոշի է հայտնաբերվել
Ճապոնացի գիտնականները Արկտիկայի հնագույն սառույցներում տիեզերական փոշի են հայտնաբերել:
Սառույցի բեկորներում նրանք գտել են «հոնդրա»՝ սիլիկատի հալված կաթիլներ, որոնք արտերկրային օբյեկտների բաղադրության մաս են կազմում:
Մասնագետները ենթադրում են, որ դրանց լաբորատոր հետազոտությունը կհարստացնի Արեգակնային համակարգի մասին գիտելիքները եւ որ հավանական է՝ նոր բացահայտումների սկիզբը կդառնա: