21-րդ դարի վերջին Արկտիկայի սառույցները կհալվեն
Իսպանիայի, Նորվեգիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների խոսքով` այս դարի վերջին Արկտիկայի սառույցները ամբողջությամբ կհալվեն:
Ուսումնասիրությունը պարզել է, որ չորս միլիոն տարի առաջ Արկտիկայում ձյուն չի եղել եւ այս դարի վերջին նույն պատկերը կարող է կրկնվել:
Այս տարի սառույցների մակերեսը կրճատվել է 5,02 միլիոն քառակուսի մետրով: Յուրաքանչյուր տասը տարին մեկ Հյուսիսային բեւեռում հալվում է սառույցների 13%-ը: