Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color]
Դեկտեմբերի 16-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 17-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին` հարավ-արևմտյան 2-3 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5աստիճանով:
[color=#CC0000]Երևանում՝ [/color]
Դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:
[color=#CC0000]Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան 16.9C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.7C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.3C