211652_close_icon
views-count1205 դիտում article-date 16:17 15-12-2014

Երևանում հյուրախաղերով հանդես կգա լեհ դաշնակահար Լեշեկ Մոժջերը

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության, Սոպոտի քաղաքապետի և Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի աջակցությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեհ աշխարհահռչակ ջազ դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերը: Համերգի ընթացքում դաշնակահարի կատարմամբ կհնչի Ֆ. Շոպենի, Յ. Ս. Բախի, Ս. Պրոկոֆևի, Ք. Կոմեդայի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև իր հեղինակած ստեղծագործությունները: Լեշեկ Մոժջերը ծնվել է 1971 թվականին, Գդանսկ քաղաքում: Նա հայտնի է դասական ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ մատուցելու հմտությամբ: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Լ. Մոժջերը համագործակցել է բազմաթիվ անվանի երաժիշտների հետ, այդ թվում՝ Յան Կաչմարեկի հետ: 2012 թվականին Մոժջերն ընտրվել է Մոնտրոյի ջազ դաշնամուրային միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ: Լեշեկ Մոժջերը հանդես է եկել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում և այլուր: Լեշեկ Մոժջերը Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա առաջին անգամ:

Նմանատիպ նյութեր