Փրկարարները բացել են փակ դռները
Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 12 շենքի բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 17շենքի 1-ին հարկում գտնվող խանութի դռան փականը խափանվել է, ինչից խանութ մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են խանութ-կրպակի (ԱՁ) դուռը: