211652_close_icon
views-count984 դիտում article-date 14:44 15-12-2014

Աֆղանստանի պատերազմը ամերիկացիներից 1 տրիլիոն դոլար է խլել

Financial Times թերթի տվյալներով, 2001թ-ից սկսած, Աֆղանստանի պատերազմը ԱՄՆ-ի բյուջեն պակասեցրել է 1 տրիլիոն դոլարով: Փորձագետները նշում են, որ այդ գումարի 80%-ը ծախսվել է Բարակ Օբամայի օրոք: Այս մեծ գումարին եթե ավելացնենք նաև 1.7 տրիլոն, որ ծախսվել է Իրաքյան պատերազմի ժամանակ, ապա թվերը ստիպում են ամերիկացիներին մտածել, արդյո՞ք նպատահարմար է նման չափի գումարներ ծախսել արտասահմանում քաղաքական խնդիրները լուծելու համար: Թերթը նաև նշում է, որ Պենտագոնին 2016-2019 թ-ի համար ևս 120 միլիարդ դոլար է անհրաժեշտ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար՝ չնայած որ ԱՄՆ զինված ուժերի միջամտությունը պաշտոնապես ավարտվել է:

Նմանատիպ նյութեր