Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում ԱՄՆ-ն ծախսել է 1,6 տրիլիոն դոլար
Ամերիկյան իշխանությունները Իրաքում և Աֆղանստանում ահաբեկիչերի դեմպայքարումմինչ օրս ծախսել են ավեի քան 1,6 տրիլիոն դոլար: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտությունների ծառայության տարածած զեկույցում:
Bloomerg պարբերականը մեջբերումներ է անում զեկույցից, ըստ որոնց 2001 թվականի սեպտեմբերի 1-ի ահաբեկչությունից մինչև 2014 թվականի սեպօտեմբերը ԱՄՆ Կոնգրեսը Իրաքում ահաբեկիչների դեմպայքարի համար հատկացրել է 815 մլրդ դոլար, Աֆղանստանում՝ 986 մլրդ դոլար, 81 միլիարդ դոլարն ուղղվել է ռազմական այլ ծախսերին, ևս 27 միլիարդը՝ ամերիկյան Nobel Eagle օդային պաշտպանության ծրագրի ֆինանսավորմանը:
Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Իրաքյան պատերազմում զոհվել է ԱՄՆ-ի 4,491 քաղաքացի, իսկ 32,000-ը՝ վիրավորվել:
Աֆղանստանում զոհվել է 2,356 ամերիկացի զինվորական, իսկ 20,000-ից ավելին՝ վիրավորվել: Բացի այդ, Աֆղանստանում և Իրաքում ծառայության ընթացքում ԱՄՆ-ի զինվորականներից 128,000-ի մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: