Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանի կտրվածք է կասկածվում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ «Հերտա» - «Բորուսիա» հանդիպման 34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը:
Bild պարբերականի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանի կտրվածք է կասկածվում: Եթե բժիշկների նախնական ախտորոշումը հաստատվի, ապա Հայաստանի հավաքականի խաղացողը կկարողանա շարք վերադառնալ հաջորդ տարվա սկզբնամասում: