«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի վնшսվածք
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի վնասվածք։
Միլիտաոն փոխարինվել է Բրազիլիայի և Թունիսի հավաքականների միջև երեքշաբթի օրը Լիլում կայացած ընկերական հանդիպման 60-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն։ Սակայն, ըստ Marca-ի տեղեկությունների, պաշտպանը ստիպված կլինի բաց թողնել մոտ երկու շաբաթ։ Ակնկալվում է, որ նա կհասցնի վերականգնվել Չեմպիոնների լիգայի շրջանակում դեկտեմբերի 10-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Միլիտաոն «Ռեալի» կազմում մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ «Ռեալը» 31 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը նոյեմբերի 23-ին արտագնա խաղում կմրցի «Էլչեի» հետ։