Տարօրինակ գողություն Երևանում. թալանչիները հագուստի խանութից տարել են միայն կանացի ներքնազգեստներ՝ մերկացնելով նաև մանեկեններին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝  հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում տարօրինակ գողություն  է տեղի ունեցել Երևանում: 
Անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 շենքի 1-ին հարկում գտնվող հագուստի խանութից գողացել են մոտ կես միլիոն դրամ արժողության կանացի ներքնազգեստներ:
 Գողը կամ գողերը նշված խանութ են մտել պատուհանից և անգամ գողացել են մանեկենների վրա հագցրած կանացի ներքնազգեստները:
Խանութում ավելի շատ թանկարժեք հագուստներ ու իրեր են եղել, սակայն տաօրինակ գողերին «գերել են»    ներքնազգեստները: 
Փաստի առթիվ  Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն  է սկսվել: 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

