Կներկայացվի Երևանում կանաչ տանիքների կառուցման նախագիծ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կկայանա շնորհանդես` «Կանաչ տանիքների կարևորությունը` գերխիտ քաղաքներում» խորագրով:
Բանախոսը՝ ճարտարապետ, ճարտարապետության գիտությունների թեկնածու Ծովինար Մուրադյանն է, որը կխոսի արդի զարգացումների գործընթացում գերխիտ կառուցապատված քաղաքների կանաչ տանիքների կառուցման անհրաժեշտության մասին:
Կքննվեն կանաչ տանիքների կիրառության ճարտարապետական, քաղաքաշինական, կոնստրուկտիվ-տեխնոլոգիական, միջավայրակայուն ու տնտեսական, դենդրոլոգիական, ինչպես նաև ռազմավարական առանձնահատկությունները:
Հիմնվելով կանաչ տանիքների զարգացման միջազգային փորձի հիմնական մեթոդների վրա` բանախոսը կառաջարկի Երևանի համար կանաչ տանիքների կառուցման ու հետագա զարգացման ռազմավարության նախագիծ: